18:23  ,  14 հունվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

60-րդ րոպեին հյուրերի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը (տեսանյութ

78-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն (տեսանյութ

5 րոպե անց հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (տեսանյութ

«Մանչեսթեր Սիթին» (18 խաղ) 39 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» (17 խաղ) հետ է 5 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» (18 խաղ) երրորդն է՝ 38 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1 (տեսանյութ)

 Բրունու Ֆերնանդեշ, 78, Մարկուս Ռեշֆորդ, 83 - Ջեք Գրիլիշ, 60

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Էվերտոն» - «Սաութհեմփթոն»՝ 19:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Լեսթեր Սիթի»՝ 19:00

«Վուլվերհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 19:00

«Բրենթֆորդ» - «Բորնմուտ»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս