18:14  ,  13 հունվարի, 2023

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը (ֆոտո, վիդեո)

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ 2022թ․ նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Արտետան այս մրցաշրջանում երկրորդ անգամ արժանացավ լավագույն մարզիչի մրցանակին։ Կարիերայում նա չորրորդ անգամ ստացավ այս մրցանակը։

Լավագույն կոչմանը հավակնում էին նաեւ Թոմաս Ֆրանկը  («Բրենթֆորդ»), Էդի Հաուն («Նյուքասլ») եւ Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Լավագույն խաղացող է ճանաչվել «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ 24-ամյա ֆուտբոլիստը նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Էդեգորը կարիերայում առաջին անգամ է ստանում այս մրցանակը։

Հավակնորդների թվում էին նաեւ Էրլինգ Հոլանդը, Կազեմիրոն, Բեն Մին, Ժոաու Պալինյուն, Մարկուս Ռեշֆորդը, Բուկայո Սական եւ Կրիան Տրիպիերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում