02:42  ,  13 հունվարի, 2023

Ֆելիշը հեռացվեց նորամուտի խաղում, «Չելսին» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրից տեղափոխված խաղում «Ֆուլհեմն» ընդունեց «Չելսիին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Չելսիի» նորեկ, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը 58-րդ րոպեին մրցակցին տապալելու համար կարմիր քարտ ստացավ։ Նա լոնդոնյան թիմի պատմության մեջ առաջին խաղացողն է, որը Պրեմիեր լիգայում նորամուտի խաղում հեռացվեց։

19 խաղից հետո «Ֆուլհեմը» 31 միավորով 6-րդն է, «Չելսին» (18 խաղ) 10-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)

Վիլիան, 25, Կառլոս Վինիսիուս, 73 -  Կալիդու Կուլիբալի, 47

Հեռացում՝ Ժոաու Ֆելիշ («Չելսի»), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում