17:45  ,  12 հունվարի, 2023

Գեղարդ Մուսասին կմենամարտի Ֆաբիան Էդվարդսի հետ Փարիզում

Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին (Մովսեսյան), (29-8) մայիսի 12-ին Փարիզում կմենամարտի 29-ամյա անգլիացի Ֆաբիան Էդվարդսի (11-2) հետ, հաղորդում  է BellatorMMA-ի թվիթերյան էջը։

Նիդեռլանդները ներկայացնող 37-ամյա հայ մարզիկի մասնակցությամբ մենամարտը կլինի այդ երեկոյի գլխավորը՝ հինգ ռաունդից։

2022թ․ հունիսին տեղի ունեցած իր նախորդ մենամարտում Գեղարդ Մուսասին չէր կարողացել պաշտպանել Bellator 282-ի չեմպիոն տիտղոսը՝ պարտվելով 30-ամյա ամերիկացի Ջոնի Էբլինին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում