17:12  ,  11 հունվարի, 2023

Ջոնել Դեսիրեն՝ «Փյունիկի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 25-ամյա հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Դեսիրեն նախկինում հանդես է եկել Հայիթիի «Միրեբալեյում», «Կապուազում» և ամերիկյան «Ռեալ Մոնարքսում»։ 2018 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան և երկու մրցաշրջան հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուրարտու»։

Նրա նախորդ թիմը եղել է Կիպրոսը ներկայացնող Նիկոսիայի «Օլիմպիակոսը»։

2018/19թթ․ մրցաշրջանում Ջոնել Դեսիրեն խփած 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության լավագույն ռմբարկու։

Դեսիրեն խաղացել է նաև Հայիթիի Մ-17, Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում, իսկ 2015 թվականից հանդես է եկել Հայիթիի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով