16:52  ,  11 հունվարի, 2023

Տորեսն ու Սավիչը որակազրկվեցին «մենամարտի» համար (տեսանյութ)

Իսպանական Լա Լիգան որակազրկեց Մադրիդի «Աթլետիկոյի» չեռնոգորիացի պաշտպան Ստեֆան Սավիչին եւ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսին երկուական խաղով, հաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Աթլետիկո» - «Բարսելոնա» (0:1) հանդիպման ավելացված ժամանակում Սավիչն ու Տորեսը վիճել էին եւ «խառը մենամարտի» անցել։ Երկուսն էլ հեռացվել էին։

Իսպանիայի առաջնության հաջորդ երկու տուրերում «Աթլետիկոն» կխաղա «Ալմերիայի» եւ «Վալյադոլիդի», «Բարսելոնան»՝ «Խետաֆեի» եւ «Ժիրոնայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում