01:56  ,  9 հունվարի, 2023

«Բարսելոնան» ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

22-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի կիսապաշտպան Գավին։

«Բարսելոնան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 27 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 22

Հեռացումներ՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո»), 90+2, Ֆերան Տորես («Բարսելոնա»), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում