01:44  ,  9 հունվարի, 2023

«Միլանը» 2:0-ից հետո բաց թողեց հաղթանակը «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում չեմպիոն «Միլանն» ընդունեց «Ռոմային»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը մինչեւ 87-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով։

«Միլանից» աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Պիեր Կալյուլյուն եւ իտալացի կիսապաշտպան Տոմազո Պոբեգան։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից հաշվի տարբերությունը կրճատեց բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանիեսը։ Ավելացված ժամանակում էլ հռոմեական թիմին պարտությունից փրկեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի գոլը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։

«Միլանը» 37 միավորով երրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 7 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսը» նույնպես ունի 37 միավոր։ «Ռոման» 6-րդն է՝ 31 միավոր։  Նույնքան միավոր ունի 5-րդ տեղում ընթացող «Լացիոն»։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Միլան» - «Ռոմա»՝ 2:2 (տեսանյութ)

Պիեր Կալյուլյու, 30, Տոմազո Պոբեգա, 77 - Ռոժեր Իբանիես, 87, Թեմի Աբրահամ, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում