23:05  ,  8 հունվարի, 2023

«Նապոլին» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Սամպդորիային»։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով։

«Նապոլիից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։

«Նապոլին» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Յուվենտուսից»։ «Սամպդորիան» 18-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 19, Էլիֆ Էլմաս, 82, 11մ

Հեռացում՝ Թոմաս Ռինկոն («Սամդորիա»), 39

Չիրացրած 11մ՝ Մատեո Պոլիտանո («Նապոլի»), 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում