19:56  ,  8 հունվարի, 2023

«Լացիոն» ավելացված չորրորդ րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Էմպոլիին» եւ ավելացված չորրորդ րոպեին բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը եւ իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին։

«Լացիոն»  31 միավորով 5-րդն է եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող փոխչեմպիոն «Ինտերից»։ «Էմպոլին» 13-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լացիո» - «Էմպոլի»՝ 2:2 (տեսանյութ)

Ֆելիպե Անդերսոն, 2, Մատիա Ցականյի, 54  -  Ֆրանչեսկո Կապուտո, 83, Ռեզվան Մարին, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում