23:01  ,  7 հունվարի, 2023

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ուդինեզեից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Ուդինեզեի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

Վերջին րոպեներին աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Դանիլոն։

«Յուվենտուսը» 37 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 4 միավոր հետ է առաջատար «Նապոլիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ուդինեզեն» 8-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 1:0 (տեսանյութ)

Դանիլո, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով