16:04  ,  7 հունվարի, 2023

Ջոկովիչը հաղթեց Մեդվեդեւին եւ դուրս եկավ եզրափակիչ

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում հանդիպեցին աշխարհի նախկին առաջին ռակետներ, սերբ Նովակ Ջոկովիչն ու ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Երկու սեթում առավելության հասավ Ջոկովիչը՝ դուրս գալով եզրափակիչ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ամերիկացի Սեբաստիան Կորդան, որը պարտության է մատնել ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկային։

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով