17:47  ,  6 հունվարի, 2023

Կարլսենն ու Արոնյանը կմասնակցեն Tata Steel Masters-ին

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) կմասնակցեն Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվելիք  Tata Steel Masters ավանդական (85-րդ անգամ) մրցաշարին։

14 մասնակիցների թվում կլինեն նաեւ չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն, ռումինացի Ռիչարդ Ռապորտը, հնդիկներ Դոմարաջու Գուկեշը, Արջուն Էրիգաիսին ու Ռամեշբաբու Պրագնանանդհան, իրանցի Պարհամ Մաղսուդլուն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, գերմանացի Վինսենտ Կեյմերը, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Յորդեն Վան Ֆորեսթը։

Tata Steel Masters-ը (13 մրցափուլ) կանցկացվի հունվարի 14-29-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում