10:57  ,  6 հունվարի, 2023

Կարեն Խաչանովը պարտվեց Դանիիլ Մեդվեդեւին

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում հանդիպեցին ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Դանիիլ Մեդվեդեւը։ Հայ թենիսիստը պարտություն կրեց երկու սեթում՝ 3:6, 3:6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Մեդվեդեւի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի սերբ Նովակ Ջոկովիչի եւ Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի դիմակայության հաղթողը։

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում