01:52  ,  6 հունվարի, 2023

«Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց Լոնդոնի «Չելսիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

63-րդ րոպեին հյուրերի միակ գոլը խփեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։ Երկուսն էլ փոխարինման էին դուրս եկել 60-րդ րոպեին։

17 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 39 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 5 միավոր։ «Չելսին» 10-րդն է՝ 25 միավոր։

«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» դարձյալ կհանդիպեն հունվարի 8-ին։ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղը տեղի կունենա Մանչեսթերում։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ,  63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում