01:53  ,  5 հունվարի, 2023

«Տոտենհեմի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերթին եւ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

18 խաղից հետո «Տոտենհեմը» 33 միավորով 5-րդն է։ «Քրիսթալ Փելասը» (17 խաղ) 12-րդն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 0:4 (տեսանյութ)

Հարի Քեյն, 48, 53, Մեթ Դոհերթի, 68, Սոն Հին Մին, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում