01:37  ,  5 հունվարի, 2023

«Ինտերն» ուժեղ էր «Նապոլիից», Մխիթարյանը սկսեց գոլային գրոհը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց առաջատար «Նապոլիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

56-րդ րոպեին աչքի ընկավ «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա սկսեց գոլային գրոհը՝ ձախ թեւում գտնելով իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին, որն էլ կատարեց գոլային փոխանցումը։ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։

«Նապոլին» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում։ Իտալացի Լուչանո Սպալետիի ղեկավարած թիմը 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանից»։ «Ինտերը» 33 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Յուվենտուսից»։   

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով