23:44  ,  4 հունվարի, 2023

«Յուվենտուսին» հաղթանակ բերեց Միլիկի գոլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կրեմոնեզեի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն ավելացված ժամանակում խփեց լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։

«Յուվենտուսը» 34 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Կրեմոնեզեն» նախավերջինն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում