21:31  ,  4 հունվարի, 2023

«Ռոմայի» հաղթանակն ու «Լացիոյի» պարտությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեց 6-րդ րոպեին 11-մետրանոցից իտլացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի խփած գոլը։

«Ռոման» 30 միավորով 6-րդն է։ Նույնքան միավոր ունի 5-րդ տեղում գտնվող հռոմեական «Լացիոն», որը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Լեչեին»։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 1:0 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 6, 11մ

«Լեչե» - «Լացիո»՝ 2:1 (տեսանյութ)

Գաբրիել Ստրեֆեզա, 57, Լորենցո Կոլոմբո, 71 - Չիրո Իմոբիլե, 14

«Կրեմոնեզե» - «Յուվենտուս»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

«Ֆիորենտինա» - «Մոնցա»՝ 21:30

«Ինտեր» - «Նապոլի»՝ 23:45

«Ուդինեզե» - «Էմպոլի»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում