20:22  ,  4 հունվարի, 2023

«Ուրարտուն» կխաղա «Զենիթի» հետ

Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» փետրվարին Դուբայում կանցկացնի մարզումային հավաք եւ 5 ստուգողական հանդիպում։ Երեք մրցակիցներն արդեն հայտնի են․ Երեւանի «Ուրարտու», Եկատերինբուրգի «Ուրալ» եւ Մալայզիայի «Ջոխոր», հաղորդում է Sport-express-ը։

Պետերբուրգյան թիմը Դուբայում փետրվարի 1-14-ը նախատեսված հավաքից հետո կմեկնի Իրան։ Փետրվարի 17-ին նախատեսված է ստուգողական հանդիպում իրանական «Սպահանի» հետ։

Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի մարտի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով