18:05  ,  4 հունվարի, 2023

Երեւանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Բռնցքամարտի 2023թ․ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կանցկացվի ապրիլին Երևանում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Մրցաշարն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաները, բայց Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան նախապատվությունը տվել է Հայաստանին:

EUBC-ին հայտնել է նաև մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը։

Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում՝ հոկտեմբեր-նոյեմբերին, մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կընդունի Սերբիան` հաջորդ տարվա մարտին։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում