14:47  ,  3 հունվարի, 2023

Խաչանովն ու Ջոկովիչը մեկնարկեցին հաղթանակներով

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարում հաղթանակով մեկնարկեց ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Հայ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով ուժեղ էր արգենտինացի Պեդրո Կաչինից։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։

Երկրորդ շրջանում է նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստն առավելության հասավ ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ՝ 6:3, 6:2։ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կենտեն Ալիսը։

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում