Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց հետնապահներից «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ չկարողացավ հասնել հաղթանակի։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Չելսիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Դաշտի տերերին պարտությունից փրկեց կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրիեի գոլը 63-րդ րոպեին։
«Չելսին» (16 խաղ) 25 միավորով 8-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» (17 խաղ) նախավերջին տեղից բարձրացավ 18-րդ տեղ՝ 14 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Չելսի»՝ 1:1 (տեսանյութ)
Սերժ Օրիե, 63 - Ռահիմ Ստերլինգ, 16
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում