19:55  ,  1 հունվարի, 2023

«Տոտենհեմը» տանը պարտվեց «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Աստոն Վիլային»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին երկրորդ խաղակեսում արգենտինացի կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիայի եւ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի խփած գոլերը։

«Տոտենհեմը» (17 խաղ) 30 միավորով 5-րդն է՝ «Աստոն Վիլան» (17 խաղ) 12-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Տոտենհեմ» - «Աստոն Վիլա»՝ 0։2 (տեսանյութ)

Էմիլիանո Բուենդիա, 50, Դուգլաս Լուիս, 73

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Չելսի»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում