23:28  ,  31 դեկտեմբերի, 2022

«Արսենալը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով։

«Արսենալից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական, նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, անգլիացի հարձակվող Էդի Նկետիան եւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։

16 խաղից հետո «Արսենալը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Բրայթոնը» 8-րդն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 2:4 (տեսանյութ)

Կաորու Միտոմա, 65, Էվան Ֆերգյուսոն, 77 - Բուկայո Սակա, 2, Մարտին Էդեգոր, 39, Էդի Նկետիա, 47, Գաբրիել Մարտինելի, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով