21:04  ,  31 դեկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 64-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի անգլիացի հարձակվող Դեմարայ Գրեյը։

«Մանչեսթեր Սիթին» (16 խաղ) 36 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» (15 խաղ) հետ է 4 միավոր։

34 միավորով երրորդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդը»  (17 խաղ) 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Լիդս Յունայթեդի» հետ։ 

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 24  -  Դեմարայ Գրեյ, 64

«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում