19:01  ,  31 դեկտեմբերի, 2022

«Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էսպանյոլին»։ Չավիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն, որին գոլային փոխանցում կատարեց դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը։

73-րդ րոպեին հյուրերը ստացան 11-մետրանոցի իրավունք։ Այն արդյունավետ իրացրեց իսպանացի հարձակվող Խոսելուն։

«Բարսելոնան» 38 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալը»։ «Էսպանյոլը» 16-րդն է՝  13 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1:1 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 7 - Խոսելու, 73, 11մ

Հեռացումներ՝ Ժորդի Ալբա («Բարսելոնա»), 78, երկրորդ դեղին քարտ, Վինիսիուս Սոուզա («Էսպանյոլ»), 81, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում