18:21  ,  31 դեկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Ռեշֆորդի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլը 77-րդ րոպեին (տեսանյութ)։ Նա 46-րդ րոպեին էր դուրս եկել փոխարինման։ 84-րդ րոպեին Ռեշֆորդը դարձյալ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ն արձանագրեց ձեռքով խաղ (տեսանյութ

16 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Նյուքասլից»։ «Վուլվերհեմփթոնը» (17 խաղ) 18-րդն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս