12:56  ,  30 դեկտեմբերի, 2022

ԱԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Ալմաթիում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 13-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ պարտություն կրեց։

14-րդ տուրում Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց գերմանացի Վինսենտ Կեյմերին եւ 10 միավորով բաժանում է 15-22-րդ տեղերը։ Կարլսենը 14-րդ տուրում հաղթեց ռումինացի Ռիչարդ Ռապորտին եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ կիսում է առաջին տեղը՝ 11-ական միավոր։

Առաջնությունում կանցկացվի 21 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում