02:39  ,  30 դեկտեմբերի, 2022

Ֆելիշի եւ Մորատայի գոլերը հաղթանակ բերեցին «Աթլետիկոյին» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց հետնապահ «Էլչեին»։ 

Խաղից առաջ թիմերն ու երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգել են 82 տարեկանում մահացած բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հիշատակը։

Հանդիպումից առաջ երկրպագուները ողջունել են նաեւ աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած ֆուտբոլիստներին «Աթլետիկոյից»՝ աշխարհի չեմպիոններ դարձած արգենտինացիներ Կոռեային Դե Պոլին եւ Մոլինային, փոխչեմպիոն, ֆրանսիացի Անտուան Գրիզմանին եւ բրոնզե մեդալակիր, խորվաթ Գրբիչին։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

56-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

74-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

15 խաղից հետո «Աթլետիկոն» 27 միավորով երրորդն է եւ 8 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ Առաջատար «Բարսելոնան» 14 խաղից հետո ունի 37 միավոր։ «Էլչեն» վերջինն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Էլչե»՝ 2:0 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 56, Ալվարո Մորատա, 74

Հեռացումներ՝ Մարիո Էրմոսո («Աթելետիկո»), 53, երկրորդ դեղին քարտ -  Գոնսալու Վերդու («Էլչե»), 45+1, Դոմինգոշ Կինա («Էլչե»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս