20:03  ,  29 դեկտեմբերի, 2022

ԱԱ․ Մարտիրոսյանը 1 միավոր է հետ միանձնյա առաջատարից

Ալմաթիում ավարտվեց շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը։ 12 տուրից հետո միանձնյա առաջատարն ամերիկացի Հիկարու Նակամուրան է՝ 10 միավոր։

Նրանից 1-ական միավոր են հետ եւ 2-6-րդ տեղերն են բաժանում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը, հոլանդացի Անիշ Գիրին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը եւ ռումինացի Ռիչարդ Ռապորտը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Լ․ Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք ունեն 7-ական միավոր եւ բաժանում են 40-60-րդ տեղերը։

Դեկտեմբերի 30-ին կանցկացվեն վերջին 9 տուրերի պարտիաները։

Կանանց առաջնությունում 9 տուրից հետո առաջին տեղը կիսում են ռուսաստանցիներ Վալենտինա Գունինան եւ Պոլինա Շուվալովան։ Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղում է Էլինա Դանիելյանը, որը վաստակել է 6 միավոր եւ բաժանում է 9-19-րդ տեղերը։

Կանանց առաջնությունում կանցկացվի 17 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում