18:19  ,  29 դեկտեմբերի, 2022

ԱԱ․ Մարտիրոսյանը Կարլսենի, Նակամուրայի եւ Դուբովի հետ բաժանում է առաջին տեղը

Ալմաթիում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 10 տուրից հետո առաջին տեղը բաժանում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը եւ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը։ Նրանք վաստակել են 8-ական միավոր։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը տարել է 8 հաղթանակ, կրել 2 պարտություն։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 6,5-ական միավոր եւ բաժանում են 18-38 տեղերը։

Առաջնությունում կանցկացվի 21 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում