14:18  ,  29 դեկտեմբերի, 2022

ԱԱ․ Կարլսենն ուշացել է պարտիայից, բայց հաղթել է 30 վայրկյանում (տեսանյութ)

Ալմաթիում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2830) 2,5 րոպե ուշացել է առաջին պարտիայի (3 րոպե, ամեն քայլին ավելացվում է 2 վայրկյան) մեկնարկից։

Վազելով դահլիճ մտած նորվեգացի գրոսմայստերը ռուսաստանցի Վլադիսլավ Կովալյովի (2556) հետ դիմակայությունում կարողացել է հաղթել մնացած 30 վայրկյան զուտ խաղաժամանակում։

Երկրորդ տուրում Կարլսենը եւս հաղթանակ է տարել եւ 27 առաջատարներից մեկն է։ Նրանց թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը, որը պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչներ Ժամախանովին եւ Ուրազաեւին։

Երկու օրում կանցկացվի 21 պարտիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում