01:56  ,  29 դեկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը, Էրլինգ Հոլանդի դուբլը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։

15 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 35 միավորով վերադարձավ երկրորդ տեղ եւ առաջատար «Արսենալից» հետ է 5 միավոր։ «Լիդս Յունայթեդը» 15-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Պասկալ Ստրյոյկ, 73  - Ռոդրիգո Էրնանդես, 45+1, Էրլինգ Հոլանդ, 51,  64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում