18:48  ,  28 դեկտեմբերի, 2022

Արաս Օզբիլիսը հեռացավ «Փյունիկից» (ֆոտո)

Արաս Օզբիլիզը հեռացավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկից», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի, Ամստերդամի «Այաքսի», ռուսական «Կուբանի», Մոսկվայի «Սպարտակի», Ստամբուլի «Բեշիկթաշի», իսպանական «Ռայո Վալյեկանոյի», Տիրասպոլի «Շերիֆի», հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» նախկին խաղացողը «Փյունիկին» միացել էր 2019 թվականի ամռանը և Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում անցկացրած 31 պաշտոնական խաղում  դարձել է 7 գոլի հեղինակ։

«Ստացած վնասվածքները խանգարեցին Արասին ցուցադրելու իր ողջ կարողությունն ու անհրաժեշտ խաղային պրակտիկա ունենալ, սակայն երբ նա խաղադաշտ է դուրս եկել, նա միշտ ներդրել է իր ողջ ուժերն ու օրինակելի եղել իր թիմակիցների համար։

Շնորհակալություն, Արաս՝ «Փյունիկում» անցկացրած ժամանակի համար։ Մենք կկարոտենք քեզ»,- նշվում է «Փյունիկի» հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս