14:23  ,  28 դեկտեմբերի, 2022

Մարկուս Ռեշֆորդը հավասարվեց Էրիկ Կանտոնային

«Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը անգլիական Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով հավասարվեց մանչեսթերյան ակումբի նախկին հարձակվող, ֆրանսիացի Էրիկ Կանտոնային՝ 64 գոլ, հաղորդում է Opta-ն։

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներից Պրեմիեր լիգայում ավելի շատ գոլ խփել են Ուեյն Ռունին (183 գոլ), Ռայան Գիգզը (108), Փոլ Սքոուլզը (107), Կրիշտիանու Ռոնալդուն (103), Ռուդ վան Նիստելռոյը (95), Էնդի Քոուլը (93) եւ Ուլե-Գունար Սուլշերը (91)։

64-րդ գոլը Ռեշֆորդը խփել էր «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղում (3:0

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2016 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում