Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց հետնապահներից «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
Մրցակցի դարպասը գրավեցին անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։
«Մանչեսթեր Յունայթեդը» (15 խաղ) 29 միավորով 5-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» (16 խաղ) նախավերջինն է՝ 13 միավոր։
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:0 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 19, Անտոնի Մարտիալ, 22, Ֆրեդ, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում