Ալմաթիում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 5-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Համպի Կոներուին եւ 4,5 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը չինացի Ժոնգի Տանի ու ռուսաստանցի Լեա Գարիֆուլինայի հետ։
Լիլիթ Մկրտչյանը 5 հնարավորից վաստակել է 3, Մարիամ Մկրտչյանը՝ 2,5, Սուսաննա Գաբոյանը՝ 2 միավոր։
Կանանց առաջնությունում կանցկացվի 11 տուր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում