14:24  ,  27 դեկտեմբերի, 2022

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրն Արտակ Դաշյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը երկարաձգել են պայմանագիրը 1,5 տարով։

«Ուրախ եմ շարունակել իմ ճանապարհը «Փյունիկի» հետ։ Առջեւում մրցաշրջանի երկրորդ հատվածն է, որտեղ շանս ունենք պայքարել չեմպիոնության եւ գավաթի համար։

Շնորհակալություն եմ հայտնվում բոլոր երկրպագուներին աջակցության համար։ Հավատացեք՝ ես ջանք չեմ խնայելու ձեզ նորից հաղթական էմոցիաներ պարգեւելու համար։ Առա՛ջ, «Փյունիկ»»,- Արտակ Դաշյանի խոսքը մեջբերում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Արտակ Դաշյանը «Փյունիկին» միացել է այս տարվա հունվարին՝ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին օգնելով նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումն ու մեծ ավանդ ունենալով եվրագավաթներում թիմի հաջող մրցելույթներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս