13:04  ,  27 դեկտեմբերի, 2022

Լոնդոնի «Արսենալի» ռեկորդը

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ ակումբային ռեկորդ է սահմանել։

«Արսենալը» իր պատմության մեջ առաջին անգամ անգլիական Պրեմիեր լիգայի առաջին 15 խաղում վաստակել է 40 միավոր, հաղորդում է Opta-ն։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Նյուքասլին» (16 խաղ) գերազանցում է 7 միավոր։ Երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (14 խաղ) ունի 32 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում