23:27  ,  26 դեկտեմբերի, 2022

«Լիվերպուլն» ուժեղ էր «Աստոն Վիլայից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ 37-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հոլանդացի պաշտպան Վիրջլ վան Դեյքը։ 59-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Աստոն Վիլայի» անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը։ 81-րդ րոպեին լիվերպուլյան թիմի երրորդ գոլը խփեց Իսպանիան ներկայացնող սերբ պաշտպան Ստեֆան Բայչետիչը։

15 խաղից հետո «Լիվերպուլը» 25 միավորով 6-րդն է։ «Աստոն Վիլան» (16 խաղ) 12-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 1:3 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 59 -  Մոհամեդ Սալահ, 5, Վիրջիլ վան Դեյք, 37, Ստեֆան Բայչետիչ, 81

«Լեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 0:3 (տեսանյութ)

Կրիստոֆեր Վուդ, 3, 11մ, Միգել Ալմիրոն, 7, Ժոելինտոն, 32

«Քրիսթալ Փելաս» - «Ֆուլհեմ»՝ 0:3

Բոբի Ռիդ, 31, Թիմ Ռիմ, 71, Ալեքսանդր Միտրովիչ, 80

Հեռացումներ՝ Թայրիկ Միթչել («Քրիսթալ Փելաս»), 34, Ջեյմս Թոմքինս («Քրիսթալ Փելաս»), 57, երկրորդ դեղին քարտ

«Էվերտոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:2

Իերի Մինա, 7 - Դանիել Կաշտելու, 22, Ռայան Այթ Նուրի, 90+5

«Սաութհեմփթոն» - «Բրայթոն»՝ 1:3

Ջեյմս Ուորդ-Պրաուս, 73 -  Ադամ Լալանա, 14, Ռոմեն Պերո, 35, ինքնագոլ, Սոլոմոն Մարչ, 56

Չիրացրած 11մ՝ Ջեյմս Ուորդ-Պրաուս («Սաութհեմփթոն»), 71

«Բրենթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Վիտալի Յանելտ, 15, Այվան Տոնի, 54 - Հարի Քեյն, 65, Պիեր-Էմիլ Հոյբերգ, 71

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով