21:01  ,  26 դեկտեմբերի, 2022

«Նյուքասլը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում շարունակվում են 17-րդ տուրի հանդիպումները։

«Նյուքասլը» մրցակցի խաղադաշում հանդիպեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։ 16 խաղից հետո «Նյուքասլը» 33 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Լեսթեր Սիթին» 13-րդն է՝ 17 միավոր։

3:0 հաշվով «Ֆուլհեմը» պարտության մատնեց «Քրիսթալ Փելասին» եւ 22 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 0:3 (տեսանյութ)

Կրիստոֆեր Վուդ, 3, 11մ, Միգել Ալմիրոն, 7, Ժոելինտոն, 32

«Քրիսթալ Փելաս» - «Ֆուլհեմ»՝ 0:3

Բոբի Ռիդ, 31, Թիմ Ռիմ, 71, Ալեքսանդր Միտրովիչ, 80

Հեռացումներ՝ Թայրիկ Միթչել («Քրիսթալ Փելաս»), 34, Ջեյմս Թոմքինս («Քրիսթալ Փելաս»), 57, երկրորդ դեղին քարտ

«Էվերտոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:2

Իերի Մինա, 7 - Դանիել Կաշտելու, 22, Ռայան Այթ Նուրի, 90+5

«Սաութհեմփթոն» - «Բրայթոն»՝ 1:3

Ջեյմս Ուորդ-Պրաուս, 73 -  Ադամ Լալանա, 14, Ռոմեն Պերո, 35, ինքնագոլ, Սոլոմոն Մարչ, 56

Չիրացրած 11մ՝ Ջեյմս Ուորդ-Պրաուս («Սաութհեմփթոն»), 71

«Բրենթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Վիտալի Յանելտ, 15, Այվան Տոնի, 54 - Հարի Քեյն, 65, Պիեր-Էմիլ Հոյբերգ, 71

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում