18:28  ,  26 դեկտեմբերի, 2022

«Տոտենհեմը» չկարողացավ հաղթել «Բրենթֆորդին» (տեսանյութ)

Վերսկսվեց ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը։ 17-րդ տուրի խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2։

Հետապնդողի դերում «Տոտենհեմն» էր, որը մինչեւ 65-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով։ Լոնդոնյան թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու դանիացի կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգը։

16 խաղից հետո «Տոտենհեմը» 30 միավորով չորրորդն է, «Բրենթֆորդը» 9-րդն է՝ 20 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Վիտալի Յանելտ, 15, Այվան Տոնի, 54 - Հարի Քեյն, 65, Պիեր-Էմիլ Հոյբերգ, 71

«Քրիսթալ Փելաս» - «Ֆուլհեմ»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Էվերտոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 19:00

«Լեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 19:00

«Սաութհեմփթոն» - «Բրայթոն»՝ 19:00

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 21:30

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում