Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2022թ․Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Երկրորդ տեղում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։
20 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հայաստանի լավագույն մարզիչ էր ճանաչվել Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
2022թ․Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները
7-9. Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)՝ 3
7-9. Լուկաս Սելարայան, «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)՝ 3
7-9. Հրայր Մկոյան, «Արարատ»՝ 3
11-14. Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ, ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)՝ 1
11-14. Կարեն Մուրադյան, «Արարատ-Արմենիա»՝ 1
11-14. Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա)՝ 1
11-14. Վարազդատ Հարոյան, «Կադիս» (Իսպանիա), «Անորտոսիս» (Կիպրոս)՝ 1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում