16:11  ,  26 դեկտեմբերի, 2022

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2022թ․Հայաստանի  լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 

Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ տեղում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Հայաստանի լավագույն մարզիչ էր ճանաչվել Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

2022թ․Հայաստանի  լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները

  1. Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 76
  2. Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» (Իտալիա), «Ինտեր» (Իտալիա)՝ 74
  3. Արտակ Դաշյան, «Փյունիկ»՝ 20
  4. Վահան Բիչախչյան, «Պոգոն» (Լեհաստան)՝ 15
  5. Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»՝ 11
  6. Հենրի Ավագյան, «Նորավանք», ԲԿՄԱ՝ 5

7-9. Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)՝ 3

7-9. Լուկաս Սելարայան, «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)՝ 3

7-9. Հրայր Մկոյան, «Արարատ»՝ 3

  1. Տիգրան Բարսեղյան, «Սլովան» (Սլովակիա)՝ 2

11-14. Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ, ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)՝ 1

11-14. Կարեն Մուրադյան, «Արարատ-Արմենիա»՝ 1

11-14. Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա)՝ 1

11-14. Վարազդատ Հարոյան, «Կադիս» (Իսպանիա), «Անորտոսիս» (Կիպրոս)՝ 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում