13:58  ,  26 դեկտեմբերի, 2022

ԱԱ․ Տեր-Սահակյանը պարտվեց Կարլսենին

Ալմաթիում մեկնարկած շախմատի արագ խաղի աշխարհի առաջնության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Նորվեգացի գրոսմայստերը սեւ ֆիգուրներով առավելության հասավ 42-րդ քայլին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից առաջին տուրում  հաղթանակ տարան Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը,

ոչ ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը,

պարտություն կրեց Տիգրան Կ․ Հարությունյանը:

Առաջնությունում կանցկացվի 13 տուր։ Մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում