22:26  ,  25 դեկտեմբերի, 2022

Արթուր Ալեքսանյան․ Աշխարհ, կանգնի՛ր Արցախի կողքին, բացի՛ր կյանքի ճանապարհը

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան - Արցախ միակ ճանապարհի արգելափակման փաստին։

Օլիմպիական չեմպիոնն Ինստագրամի սթորի բաժնում դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից լուսանկար է տեղադրել:

«Աշխարհ, կանգնիր Արցախի կողքին, բացիր կյանքի ճանապարհը», - հրապարակմանը կից գրել է օլիմպիական չեմպիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս