15:25  ,  24 դեկտեմբերի, 2022

Վահե Գևորգյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Վահե Գևորգյանը:

Ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ առարկայական բանակցությունների արդյունքում կողմերը մշակել և հաստատել են «Ալաշկերտի»՝ մի շարք կարևոր ուղղություններ պարունակող զարգացման ծրագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

 Մինչ «Ալաշկերտ» գլխավորելը Վահե Գևորգյանն աշխատել է «Փյունիկի» և «Ուրարտուի» համակարգում, նաև «Լոկոմոտիվում», «Լոռիում», ռուսական «Վիստայում»:

35-ամյա մասնագետի գլխավորությամբ «Նորավանքն» անցնող տարում դարձավ Հայաստանի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում