20:49  ,  23 դեկտեմբերի, 2022

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները։ Դեկտեմբերի 22-23-ին անցկացված առաջնությանը մասնակցել է 80 ըմբիշ։

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել․

57 կգ քաշային կարգ՝ Մանվել Խնձրցյան

61 կգ՝ Մեժլում Մեժլումյան

65 կգ՝ Տիգրան Ղազարյան

70 կգ՝ Հայկ Պապիկյան

74 կգ՝ Հրայր Ալիխանյան

79 կգ՝ Մհեր Օհանյան

86 կգ՝ Կնյազ Իբոյան

92 կգ՝ Իգոր Սարգիսյան

97 կգ՝ Խաչատուր Խաչատրյան

125 կգ՝ Մարտին Սիմոնյան

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը ազատված էին մասնակցությունից, իսկ Արման Անդրեասյանը, Սերգեյ Սարգսյանը և Լյովա Գեւորգյանը բաց են թողել առաջնությունը վնասվածքների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում