13:44  ,  23 դեկտեմբերի, 2022

ՄՕԿ-ը սպառնում է զրկել բռնցքամարտիկներին Փարիզ-2024-ից

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննարկում է բռնցքամարտը 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու հարցը։ ՄՕԿ-ը դժգոհ է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) գործունեությունից։ 

«IBA-ի Կոնգրեսը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ այդ կազմակերպությունը իրական հետաքրքրություն չի ցուցաբերում բռնցքամարտի եւ մարզիկների նկատմամբ եւ մտածում է միայն սեփական իշխանության մասին։ «Գազպրոմի» հետ պայմանագրի երկարաձգումը մեծացնում է մտավախությունը, որը 2019 թվականից հայտնում է ՄՕԿ-ը։

Դա նշանակում է, որը IBA-ն կախված կլինի Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող ընկերությունից»,- ՄՕԿ-ի ներկայացուցիչի խոսքը մեջբերում է Reuters-ը։

IBA-ն արդեն զրկվել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերն անցկացնելու իրավունքից։ Դրանք կազմակերպում է ՄՕԿ-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում